23 հունիսի 2012 - 16:45 AMT
Աղբի այրումից պայթյուն է բռնկվել, որի հետևանքով տուժել է 35-ամյա մի կին

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի 1977թ. ծնված Հ. Գևորգյանի տան բակում այսօր` հունիսի 23–ին, աղբ է այրվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։

Հ. Գևորգյանը ազդրի միջանցիկ վնասվածքով տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն։ ԱԻՆ լրատվականի հաղորդմամբ, բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար։