25 հունիսի 2012 - 14:23 AMT
Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը կապահովեն ՀՕՊ ուժերը

Մինչ Սոչիիի 2014թ. Օլիմպիադան Ռուսաստանի հարավում կստեղծվի հակաօդային պաշտպանության ուժերի հատուկ խմբավորում: Այդ մասին հայտարարել է ՌՕՈւ հրամանատար և Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ հրամանատար Անդրեյ Յուդինը, հայտնում է sport-express.ru-ն:

«ՀՕՊ հատուկ խմբավորումը անվտանգություն կապահովի բոլոր բարձրությունների վրա, այդ թվում Սև ծովի տարածքում, ներառյալ զենիթահրթիռային համալիրներն ու փոքր հեռահարության համալիրները»,-ասել է Յուդինը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ հակաօդային պաշտպանությունը Կովկասում շատ ամուր է և լիովին ապահովում է անվտանգությունը: