25 հունիսի 2012 - 15:37 AMT
«Ուլիսը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ

Հունիսի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի է ունեցել 2012-2013թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ:

Երկրորդ որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 17-18-ին և 24-25-ին: