25 հունիսի 2012 - 15:52 AMT
Նավթն էժանանում է պահանջարկի նվազման պատճառով, գտնում են փորձագետները

Երկուշաբթի նավթի համաշխարհային գները նվազում են այն մտահոգությունների ֆոնի վրա, որ եվրոպական պարտքային ճգնաժամը կկրճատի «սև ոսկու» պահանջարկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին են վկայում բորսային սակարկությունները:

Օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի հյուսիսծովյան նավթի խառնուրդի համար նվազել է 0,96 դոլարով՝ կազմելով 90,02 դոլար մեկ բարելի համար:

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև ամերիկյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքում նվազել է 0,75 դոլարով, կամ 0,94 տոկոսով՝ հասնելով 79,01 դոլարի մեկ բարելի դիմաց: