Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հույս ունի, որը Մոսկվան թույլ չի տա Իրանի միջուկային սպառնալիքի զարգացում և արյունահեղության շարունակություն Սիրիայում:
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանը, որը հաղթեց նացիզմը, նման սպառնալիքներ թույլ չի տա»,- ընդգծել է Պերեսը նացիստական Գերմանիայի հանդեպ Կարմիր բանակի Հաղթանակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
«Ռուսաստանն այսօր կարող է որոշիչ ավանդ ներդնել Մերձավոր Արևելքում խաղաղության գործում»,- հավելել է Իսրայելի նախագահը:
Նա հիշեցրել է, որ «երեկ հրապարակվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները»: «Մենք գնահատում ենք մեր երկրների միջև խաղաղությունը, և կշարունակենք օժանդակել խաղաղ հարաբերություններին»,- վստահեցրել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: