25 հունիսի 2012 - 18:39 AMT
Ծովամթերքը Ֆուկուսիմա ճապոնական պրեֆեկտուրայից ազատ վաճառքի է հանվել ռադիոակտիվության ստուգումից հետո

Տեղի ԱԷԿ-ում պայթյունից հետո տխրահռչակ դարձած Ֆուկուսիմա ճապոնական պրեֆեկտուրայում որսած և մշակված ծովամթերքը ազատ վաճառքի է վերադարձվել ռադիոակտիվության ստուգումից հետո:

BBC ռուսական ծառայության հաղորդմամբ` պրեֆեկտուրայի ափերի մոտ որսած ութոտնուկների և փափկամորթների մեջ կիսաքայքայման ենթարկված ցեզիումի իզոտոպների հետքեր չեն հայտնաբերվել:

Ֆուկուսիմայի ծովամթերքը վաճառվում է նախքան ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը ունեցած գնի 60%-ով: