25 հունիսի 2012 - 18:34 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր:

Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին: