«ՉԻ»-ն գրում է, որ թերթի տեղեկություններով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, և այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով:
Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չի հաջողեցրել: «Միայն ավելացնենք, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի` կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է: Սպասենք զարգացումներին»,- գրում է թերթը:
_ՓՎ_