26 հունիսի 2012 - 12:31 AMT
«Պաշտոնական» գինին առաջին անգամ կթույլատրվի Լոնդոնի Օլիմպիական խաղերում

Լոնդոնի Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ հիմնական հովանավորչական ապրանքների թվում կհայտնվի նաև «պաշտոնական» գինին, հայտնում է Evening Standard թերթը:

Մոտ մեկ միլիոն շիշ կարմիր, վարդագույն և սպիտակ գինի է գնվել Լոնդոնի Օլիմպիական զբոսայգու և մրցումների մյուս հարթակների համար:

Բոլոր գինիները կլինեն 2012թ. արտադրության, որը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև արված է ալկոհոլի չարաշահումներից խուսափելու համար՝ թնդությունը կկազմի 12,5 տոկոսից ոչ ավելի:

Գինին կվաճառվի փոքր շշերով՝ 187 մլ, 4 ֆունտ ստեռլինգ գնով: