4 հոկտեմբերի 2004 - 21:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Երեւանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ Երեւանը շահագրգռված է Սոֆիայի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ քաղաքական երկխոսության խորացմամբ ու համագործակցության ակտիվացմամբ բոլոր մյուս բնագավառներում: Կողմերը նաեւ նշել են, որ վաղը սկսվելիք Բուլղարիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, ինչպես նաեւ մեկ տարի առաջ տեղի ունեցած Ռ.Քոչարյանի այցը Սոֆիա վկայում է երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու երկու երկրների ցանկության մասին: