26 հունիսի 2012 - 16:33 AMT
Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վերաքննման բողոքը կդիտարկվի հուլիսի 12-ին

Ուկրաինայի Քաղաքացիական և քրեական գործերի բարձարգույն մասնագիտացած դատարանը հետաձգել է Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի վերաքննման բողոքի քննությունը մինչև հուլիսի 12-ը:

Համապատասխան որոշումը կայացրել է երեք դատավորներից բաղկացած կոլեգիան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դատարանը բավարարել է պետական մեղադրողի միջնորդությունը, որը խնդրել էր հետաձգել գործի քննությունը մինչ դատաբժշկական փորձաքննությունը, որին պետք է ենթարկվի Յուլիա Տիմոշենկոն՝ որոշելու համար նրա առողջական վիճակը: