26 հունիսի 2012 - 19:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայնց Ֆիշեր. Մատենադարանի ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար

Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այս ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար, ես շնորհավորում եմ թանգարանին 2000 տարեկանից ավելի այս գանձերի համար»:

Վերջում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Ֆիշերին նվիրեց «Հայկական ձեռագրեր» գերմաներենով պատկերագիրքը, իսկ տիկնոջը`հայկական միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված քսուկներ և թուրմեր:

ՖՈՏՈՇԱՐՔ