ԱՄՆ իշխանությունները հայտարարել են լայնածավալ միջազգային գործողության հաջող ավարտի մասին, որի արդյունքում 13 երկրներում 24 հաքեր է ձերբակալվել, որոնց մեղադրում են կրեդիտ քարտերի տվյալները առևանգելու մեջ:
ՀԴԲ և Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ 11 կասկածյալներ ձերբակալվել են ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում , երկուսը՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, մեկական հոգի՝ Բուլղարիայում, Նորվեգիայունմ, Իտալիայում, Ճապոնիայում ու Գերմանիայում: Հետաքննությամբ զբաղվել են Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի ու Մակեդոնիայի իրավապահ մարմինները: Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան տղամարդիկ են, չորսը դեռևս ազատության մեջ են:
Ըստ ԱՄՆ իշխանությունների, նրանց հաջողվել է փրկել 205 մլն դոլար, որոնք պատկանում են կրեդիտ և դեբետային քարտերի շուրջ 410 հազար քարտատերերի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:--