27 հունիսի 2012 - 14:53 AMT
Ավստրալիայի նավաստիները փրկել են նավաբեկության ենթարկված նավի 120 ուղևորներին

Ավստրալացի փրկարարներին հաջողվել է փրկել 120 ապօրինի միգրանտների չորեքշաբթի Ավստրալիայի տարածքային ջրերում խորտակված նավի շուրջ 120 ապօրինի ներգաղթյալներին, հայտնում է AAP գործակալությունը, այդ երկրի վարչապետ Ջուլիա Գիլլարդի վրա հղումով:

Ինչպես հայտնի է, Ավստրալիա ուղևորվող նավը, որը 150 միգրանտների էր տեղափոխում, չորեքշաբթի խորտակվել է Ավստրալիայի Ծննդյան կղզուց 200 կմ հեռավորության վրա: Տուժածներին օգնության են շտապել Ավստրալիայի ՌԾՈւ երկու նավեր և P-3 Orion պարեկային ինքնաթիռը: «Այս պահի դրությամբ փրկվել է 123 մարդ»,-հայտարարել է Ավստրալիայի վարչապետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: