27 հունիսի 2012 - 11:33 AMT
Հարություն Դերմիշյանը ձյուդոյի պատանիների ԵԱ նվաճել է բրոնզե մեդալ

Մոնտենեգրոյի Բառ քաղաքում անցկացվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են Եվրոպայի 39 երկրների 482 մասնակիցներ:

Հայաստանը ներկայացված էր 9 մասնակցով: Առավել հաջող ելույթ է ունեցել Երևանի ՍՁՕՄՊՄԴ սան Հարություն Դերմիշյանը, որը անցկացրել է 6 գոտեմարտ և գրավել 3-րդ մրցանակային տեղը:

Հայաստանի մյուս մասնակիցները պայքարից դուրս են մնացել նախնական գոտեմարտերում: