27 հունիսի 2012 - 13:12 AMT
Շերի մասին մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում

Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի, ազգությամբ հայ Շերի (Շերիլին Սարգսյան) մասին հռչակավոր Բրոդվեյում մյուզիքլ է բեմադրվելու: Ինչպես հայտնում է The Sun թերթը, բեմադրության մեջ ներկայացվելու է երգչուհու կյանքի երեք փուլերը: Առաջին փուլում ներկայացվելու է նրա կյանքը մինչ ամուսնու Սոնի Բոնոյի հետ հանդիպումը, երկրորդ փուլում ներկայացվելու է Բոնոյի հետ ամուսնալուծությունն ու Believe անունով շրջագայությունը, և երրոդը` նրա այսօրվա կյանքը:

Երգչուհին նշել է, որ այն ամբողջովին հիմնվելու է իր կյանքի պատմության վրա, դա չի լինի նրա մասնակցությամբ «Բուրլեսկ» ֆիլմ-մյուզիքլի բեմադրությունը: Վերջում լույս է տեսնելու նրա հիթերի ժողովածուն: