27 հունիսի 2012 - 14:15 AMT
Հրանուշ Խառատյան. Հայ հանրության շրջանում տիրում է նիհիլիզմն ու ապատիան

Հայ հանրության շրջանում տիրում է նիհիլիզմն ու ապատիան և դա ինքնսպանությունների քանակության աճի գլխավոր պատճառն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ նրա, ինքնասպանությունների աճի մեկ այլ պատճառ է սոցիալական իրավիճակը երկրում, և համոզմունքն, որ «մենք ապրում ենք անարդար աշխարհում»:

Ըստ Խառատյանի, համապատասխան պետական մարմինները պետք է հետազոտեն այդ երևույթը: Նա վստահ է, որ այս հարցում անելիք ունի նաև Հայ առաքելական եկեղեցին: