27 հունիսի 2012 - 16:00 AMT
Հայ երիտասարդը Ֆրանսիայում կսովորի ջութակ պատրաստել

Հայ երիտասարդը Ֆրանսիայում կուսումնասիրի ջութակ պատրաստելու եղանակները, և կվերադառնա Հայաստան, հետագա գործունեություն ծավալելու համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի (Culture and cooperation) նախագահ Ֆիլիպ Բաքմանը:

Բաքմանը մեկ տարի առաջ եկել էր Հայաստան, ծանոթացել Հայաստանի լարային գործիքների վիճակին, և այս ընթացքում լարել մեկ դաշնամուր, և վերանորոգել մի քանի լարային գործիքներ:

Նրա խոսքով, հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել է մի երիտասարդ Տիգրան Սիրադեղյան անունով, ով ինքնուս է, բայց գործիք պատրաստելու մեծ տաղանդ ունի: Ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում բազմամյա է: Ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա անվանի դաշնակահար Ուրի Քեյնը: