27 հունիսի 2012 - 19:33 AMT
ՄԱԿ և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդը հունիսի 29-ին կկազմակերպի Սիրիայի վերաբերյալ շփման խմբի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ծրագրում է հունիսի 29-ին հրավիրել Սիրիայի վերաբերյալ շփման խմբի հանդիպումը: Այս տեղեկատվությունը Ժնևում հաստատել է Աննանի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆավզին:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, ներկա պահին պարզ չէ, թե ինչպես է լուծվելու բանակցություններին Իրանի մասնակցության հարցը: