27 հունիսի 2012 - 17:51 AMT
Հայերի մասին պատմող Մարկ Ֆուսկոյի «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմը մեծ էկրան դուրս կգա սեպտեմբերին

Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Տորոնտոյում մեծ էկրանին կցուցադրվի Մարկ Ֆուսկոյի հայ հերոսներով «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմը, հայտնում է «Ասպարեզը»:

«Դժվար է գտնել մի ֆիլմ, որն աշխատում է այդքան տարբեր մակարդակների վրա, և ժպիտ առաջացնում այդքան մարդկանց մոտ»,-ասում է ֆիլմարտադրող The Slater brothers ընկերության ղեկավար Թոդ Սլեյթերը:

Ֆիլմը, որոշ չափով, հիշեցնում է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը»: Սլեյթեր եղբայրները մշակել են նույն մարքեթինգային քաղաքականությունը, և պրեմիերայից հետո այն կներկայացվի բազմաթիվ քաղաքներում: