Ըստ Աֆղանստանի իշխանությունների, աֆղանական Գազնի գավառի հինգ բնակիչ է մահացել երկրի արևելքում թալիբների գրոհը ետ մղելիս: Ինչպես հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը, գավառի բնակիչներն ապստամբել էին թալիբների դեմ՝ սպանելով մոտ 100 թալիբների:
Ըստ Գազնիի բնակիչների, զինյալ ապստամբները առաջացրել են տեղի բնակչության դժգոհությունը, քանի որ չեն ցանկացել դպրոցներ ու ճանապարհներ կառուցել:
Ապստամբները նշում են, որ դեռևս նրանք աջակցություն չեն ստացել Քաբուլի բանակային զորամասերից ու ՄԱԿ անվտանգության ուժերից: