28 հունիսի 2012 - 10:23 AMT
«Ժողովուրդ». Վաճառվում է նախագահական 5 մեքենա

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հունսիս 28–ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում դրված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 5 մեքենաների վաճառքի թույլտվության հարցը։

«ՎԱԶ»«ԳԱԶ», «ԱՑ» մակնիշի ավտոմեքենաները 1999-2001թթ. արտադրության են, ունեն 70 տոկոս և ավելի մաշվածություն, որոնց աճուրդը կիրականացնի կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վաչությունը։

Ամենացածր գինը սահմանվել է 721 հազ. դրամ, իսկ ամենթանակը` «ԳԱԶ-3102» մեքենաները` մոտ 1.15մլն դրամ։ Ի՞նչ նպատակի կուղղվեն աճուրդից գոյացած գումարները, «Ժողվուրդ»-ի այս հարցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության լրատվության բաժնի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը պատասխանեց.«Դրանք փոխանցվելու են պետբյուջե և առանջին տողով չեն տնօրինվելու»,–գրում է թերթը։