28 հունիսի 2012 - 12:04 AMT
Սիրիայում հերթական բախումների արդյունքում 100 ավելի մարդ է զոհվել

Սիրիական բանակի և զինված ընդդիմության բախումների արդյունքում 100 ավելի մարդ է զոհվել, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Իրավապաշտպանները հայտնում են, որ սիրիական բանակը գնդակոծել է Հոմս, Խուլա և Իդլիբ քաղաքները: Սիրիայում մեկ տարուց ավելի է չեն դադարում հակակառավարական բողոքները: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը: