Սիրիա ներխուժման հետևանքներն ավելի աղետալի կլինեն, քան Լիբիայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով թունիսյան պաշտոնակից Ռաֆիկ Աբդեսալեմի հետ բանակցությունների արդյունքները:
«Լիբիական ճգնաժամի հետևանքները դրսևորվում են և' Սիրիայում, և' Մալիում: Իսկ եթե ներխուժում կատարվի Սիրիա, հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն և մի շարք պետությունների կառնչվեն», ասել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկը լիբիական արկածախնդրությունը կրկնելու ախորժակ ունի»,- ասել է Լավրովը: