28 հունիսի 2012 - 15:53 AMT
Ezetop.com կայքի միջոցով արտերկրում ապրող հայերը կկարողանան լիցքավորել Հայաստանում գտնվող բջջային հեռախոսահամարները

Օրանժ Արմենիան սկսել է իր համագործակցությունը ezetop-ի միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Օրանժի մամուլի ծառայությունից` ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար բավարար է ունենալ Visa կամ Master միջազգային քարտ կամ PayPal Հաշիվ: