Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել»–ի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Բեղլոյանը`հավելելով.
«Այժմ տեսնում ենք բազմաթիվ հեռախոսազանգեր ցանցի ներսում, ինչը նշանակում է, որ շատերի կապն արդեն իսկ վերականգնված է, սակայն մինչև վերջին բաժանորդի կապը վերականգնված չլինի, մենք կշարունակենք վերականգնողական աշխատանքները»:
«Արմենտել» ընկերության բջջային կապի ծառայությունում այսօր` ավելի վաղ խնդիրներ էին առաջացել։ «ԱրմենՏել»-ի բջջային ցանցում տեղի էր ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում, որի հետևանքով հնարավոր չէր զանգեր իրականացնել: