28 հունիսի 2012 - 18:16 AMT
Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից

Ուզբեկստանը կասեցնում է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), հինգշաբթի «շտապ» նշումով հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին Մոսկվայում:

«Ուզբեկստանը նոտա է հղել ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը կառույցին դադարեցնելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

ՀԱՊԿ ստեղծվել է 1992թ. մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և մինչ օրս նաև Ուզբեկստանը: