28 հունիսի 2012 - 18:22 AMT
Էստոնիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը

Էստոնիան սատարում է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան կարգավորմանը միջազգային սկզբունքների և ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի ու կոմունիկացիաների նախարար Յուհան Պարտսը, որը Բաքվում մասնակցում է ադրբեջանա-էստոնական միջկառավարական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին: Պարտսը նշել է, որ Էստոնիան կաշխատի իր ավանդը ներդնել ղարաբաղյան կարգավորման մեջ, հայտնում է Aze.az-ը: