28 հունիսի 2012 - 18:51 AMT
Կործանված ինքնաթիռի հետ կապված միջադեպը թուրքական սադրանք էր, գտնում է Լևոն Հովսեփյանը

Կործանված թուրքական հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպը ձեռնտու էր Թուրքիային, և նպատակ էր հետապնդում թուլացնել սիրիական իշխանությունների դիրքերը, գտնում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: «Դա կարելի է գնահատել որպես թուրքական սադրանք»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները համաձայնեցված են եղել ՆԱՏՕ-ում իր գործընկերների հետ:

Նրա խոսքով` Թուրքիան թեև պատերազմ չի հայտարարել Դամասկոսին, սակայն ռազմական միջամտություն է կատարում Սիրիայի գործերին` օժանդակելով ապստամբներին:

Թուրքագետը նշել է նաև, որ սիրիական ՌՕՈՒ-ն կործանել է թուրքական ինքնաթիռն ի պատասխան Թուրքիայի ՌՕՈՒ կողմից Սիրիայի օդային տարածքի բազմակի խախտումներին: