29 հունիսի 2012 - 11:27 AMT
ՈւԵՖԱ-ն կտուգանի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Ռուսաստանի ֆուտբոլային միությանը

ՈւԵՖԱ հսկիչ-կարգապահական ատյանը որոշել է տուգանել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ու Ռուսաստանի ֆուտբոլային միությանը համապատասխանաբար 20 և 30 հազար եվրոյով:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժվել է երկրպագուների անհարիր վարքի համար, որոնց մեղադրում են ռասիզմի դրսևորման համար Իտալիայի դեմ խմբային խաղի ժամանակ, որ տեղի է ունեցել հունիսի 10-ին Գդանսկում: Բողոքարկել որոշումը կարելի է մեկ օրվա ընթացքում գրավոր ծանուցում ստանալուց հետո:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կտուգանվի նաև չեխերի հետ խաղում թույլ տված խախտումների համար: Բողոքարկել որոշումը կարելի է երեք օրվա ընթացքում գրավոր ծանուցում ստանալուց հետո: