Թուրքիան բանակցում է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտու ստեղծման մասին: Այդ նպատակով է Անկարան մի քանի օր շարունակ ռազմական տեխնիկա կուտակում սահմանին, հայտարարել է ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան թուրքական Vatan թերթին:
Ըստ պաշտոնյայի, Թուրքիան նաև պահանջել է ՆԱՏՕ-ի երկրներից թռիչքներից զերծ գոտի ստեղծել Սիրիայի օդային տարածքում:
Իր հերթին ոմն թուրք դիվանագետը ևս նշել է, որ այդ հարցը քննարկվում է: