Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը հունիսի 29-ին Մոսկվայում սկսում է մասնակցությունը Վլադիմիր Դվորկովիչի 7-րդ հուշամրցաշարում:
Հայ շախմատիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Լեհաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները և «Դվորկովիչի հյուրասենյակի» թիմը:
Իսկ Հելսինկիում ավարտված Ֆինլանդիայի առաջնությունում միջազգային վարպետ Միքայել Հակոբովը 11 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 4-րդ տեղը: 8,5 միավորով երկրի չեմպիոն դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Վիլկա Սիպիլան:
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 3-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում կմասնակցեն անցկացվելիք ավանդական օփենին, տեղեկացնում է armchess.am: