29 հունիսի 2012 - 13:50 AMT
Ուսանողները մրցանակներ են ստացել հայկական տնտեսության զարգացման իրենց մոդելների համար

Հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ «Հայաստանի տնտեսության զարգացման իմ մոդելը» թեմայով ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Հաղթողներ են դարձել Սվետլանա Հալիջյանը՝ Երևանի տնտեսագիտական համալսարանից, Սարգիս Ադիկյանը նույն համալսարանից և Հայկ Զարգարյանը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից:

Ռեֆերատների մրցույթը անց է կացվել երկամսյա սեմինարի շրջանակներում, որի ժամանակ Հայաստանի 5 բուհերի 500 ուսանողներ հանգամանալից ծանոթացել են երկրում իրականացվող բարեփոխումների հետ: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում, ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի», ՀՀ ֆինանսների նախարարության և NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի մասնակցությամբ: