29 հունիսի 2012 - 14:44 AMT
Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը ազգային դրամի և արտարժույթի համար, կանխատեսումը կայուն է

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի ու ազգային արժույթի համար BB մակարդակով, կանխատեսումը վարկանիշով «կայուն է»:

Ինչպես ասվում է Fitch Ratings «Sovereign Review and Outlook» զեկույցում, Հայաստանը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների հանդեպ, հաշվի առնելով ընթացիկ գործողությունների հաշվի մեծ դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 11 տոկոս: Միաժամանակ Fitch-ը կանխատեսում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի դանդաղում՝ 2011թ. 2,7 տոկոսից մինչ 2012թ. 2,2 տոկոս: Սակայն, արդեն 2013-14թթ. տնտեսության աճը կկազմի 2,8 տոկոս 2013թ. և 3,1 տոկոս 2014թ.:

Զեկույցում ասվում է, որ նավթի գների անկումը ռսիկեր կառաջացնի ԱՊՀ և այլ երկրների հումք արտահանողների համար, մասնավորապես Բալթիայի երկրների ու Հայաստանի համար, որոնք մեծ կախվածություն ունեն արտահանումից ու Ռուսաստանից դրամական փոխանցումներից: