29 հունիսի 2012 - 15:49 AMT
Կաշառք ստանալու պահին ձերբակալել է «Աէրացիա» համատիրության ճարտարագետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հունիսի 28-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից` Անահիտ Կարապետյանը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: