29 հունիսի 2012 - 18:48 AMT
ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը այրվել է հարավկորեական քաղաքում, տուժածներ չկան

ԱՄՆ ՌԾՈՒ-ին պատկանող ռազմատրանսպորտային ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Պհոհան հարավկորեական քաղաքի մոտ և այրվել, հաղորդում է Ռոսբալտը:

Ըստ փրկարարների տվյալների` ուղղաթիռում գտնվում էին ԱՄՆ ՌԾՈՒ 12 զինծառայողներ, բոլորն էլ հասցրել են լքել այրվող ուղղաթիռը: Տուժածներ չկան: Կրակը լիովին ոչնչացրել է ուղղաթիռը:

CH-53 Sea Stallion ուղղաթիռը ուսումնական թռիչք էր կատարում: Պատահարի պատճառները հետաքննում է հարավկորեական ոստիկանությունը ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության հետ համատեղ: