29 հունիսի 2012 - 17:47 AMT
Հունիսի 29-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,01 դրամ

Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,7 մլն դոլարի առք և վաճառք` 418,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,7 դրամ:

Ընդ որում հունիսի 29-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,01 դրամ`հունիսի 28-ի համեմատ ավելանալով 0,37 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525,61 դրամ` ավելանալով 6,78 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,08 կետով` կազմելով 12,68 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: