29 հունիսի 2012 - 20:26 AMT
Մահացել է «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայոր Վահե Ավետյանը

Այսօր` 18.30—ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» ծեծի ենթարկված ՊՆ մայոր Վահե Ավետյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին ՊՆ կենտորոնական ռազմական հոսպիտալից:

Վահե Ավետյանի վիճակը դեպքից հետո գնահատվում էր ծայրահեղ ծանր, նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն այս ընթացքում չէր գրանցվել:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջիններիս ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները` նրա ցուցումով: