30 հունիսի 2012 - 10:03 AMT
«Հայկական ժամանակ». ԱԺ-ում շատերը պահանջում են ուտելիքը տանել իրենց աշխատասենյակ

Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, որ ԱԺ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ուտելիք է տանում ԱԺ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Ըստ թերթի, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան, և ճաշել բոլորի հետ միասին: Ըստ «ՀԺ»-ի, նա միակը չէ, ով չի ցանկանում ճաշել մնացածի հետ և պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: «Երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես ԱԺ նիստերի օրերին, ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև նույնիսկ կարգի բերել սեղանները»,-գրում է թերթը: Բացի այդ, ըստ թերթի, աշխատասենյակներից, երբեմն, սպասքը չի վերադառնում ճաշարան: