Թերթը գրում է, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունները, կանխատեսվածի համաձայն, բուռն են անցնելու: Երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին: Թերթի տեղեկություններով այս որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան:
Մարզպետ Սուրեն Խաչատրյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խնամու` Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել` ակնկալելով, որ այսպիսով ընտրողների ձայները կկիսվեն, և արդյունքում կշահի ԲՀԿ թեկնածուն` գործող քաղաքապետը: