30 հունիսի 2012 - 13:31 AMT
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է Analitika.at.ua-ն:

Յանուկովիչի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեղ, հարգելի Սերժ Ազատի, ամուր առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության ասպարեզում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարություն ու բարեկեցություն»:

«Նշելով հայ-ուկրաինական համագործակցության դրական դինամիկան տարբեր ոլորտներում, բարեկամության ու գործընկերության ավանդական կապերի ամրապնդումը մեր ժողովրդների միջև, տեսնում եմ Ձեր ծանրակշիռ անձնական ավանդն այդ գործում: Գնահատում եմ մեր անձնական բարեկամական շփումները, որոնք նպաստում են մեր պետությունների միջև փոխգործակցության զարգացմանը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը: