30 հունիսի 2012 - 15:52 AMT
Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարը լիզինգով ինքնաթիռներ է առաջարկել Հայաստանին

Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Պյոտր Պորոշենկոն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ քննարկել է լիզինգով ուկրաինական ինքնաթիռները Հայաստանին տրամադրելու հարցը:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի կնքման հարցում Կիևի փորձի շուրջ, հայտնում է Analitika.at.ua-ն:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում պետգնումների ժամանակ էլեկտրոնային սակարկությունների համակարգի հայկական փորձի կիրառման մասին: