Հեռուստաեթերն անորակ և պրիմիտիվ հաղորդումներով լցնելը շատ հեշտ է, քանի որ մեծ խելք չի պահանջվում դրա համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց հայագետ, ազգագրագետ Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով, այսպես կոչված Prime time ժամանակ, փոխանակ հեռուստաեթերով հեռարձակվեն ճանաչողական ծրագրեր, հեռարձակվում են սերիալներ, որոնց հերոսները հասարակության մեջ, իհարկե, կան, բայց այսպիսով առանձնացվում և որպես օրինակ են ներկայացվում:
Ըստ Յուրի Սարգսյանի, անորակ եթերի դեմ պետք է խոսեն մտավորականները, գիտնականները, հոգևորականները: Երիտասարդների ձայն բարձրացնելուն Սարգսյանը վատ չի վերաբերվում, սակայն, նշում է, որ նրանք ավելի ծայրահեղ են մտածում, քան վերը նշված մարդիկ: