30 հունիսի 2012 - 16:12 AMT
ԱՄՆ-ն նշում է, որ Սիրիայի գծով Ժնևում ընթացող բանակցություններում տարաձայնություններ կան

Տարաձայնությունները ԱՄՆ ու Ռուսաստանի միջև Սիրիայի հարցում չլուծված են մնում, շաբաթ օրը լրագրողներին է ասել ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչը, որը մասնակցում է Ժնևում ընթացող Սիրիայի գծով խորհրդաժողովին:

«Քննարկումը բաց է մնում: Հնարավոր է, մենք կգանք փոխզիջման, գուցե՝ ոչ»,-ասել է ամերիկացի դիվանագետը «Ինտերֆաքս» գործակալությանը: Այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մինչ նիստը կայացած առանձնազրույցից հետո: