Անվանի ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանն այս տարի ելույթ է ունենալու Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) մամլո ծառայությունից, Լեգրանը նվագախմբի հետ ելույթ է ունենալու հոկտեմբերի 20-ին, իր ծննդյան 80-ամյակի տոնակատարության ժամանակ: Համերգը լինելու է նաև Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր փակումը: Տոնակատարությանը մասնակցելու է տավիղահար Քեթրին Միշելին, ղեկավարելու է` Էդուարդ Թոփչյանը: Համերգի կազմակերպիչներից է նաև լոնդոնյան City Lights Entertainment ընկերությունը: