2 հուլիսի 2012 - 12:25 AMT
Հուլիսի 2-ին նշվում է ՉԹՕ միջազգային օրը

Հուլիսի 2-ին ուֆոլոգները նշում են ՉԹՕ միջազգային օրը: Օրվա ընտրությունը կապված է նրա հետ, որ այս օրը 1947թ. տեղի ունեցավ «ռոուզելյան միջադեպը», որտեղ կործանվեց ինչ-որ անհայտ թռչող օբյեկտ, որը շատերը համարում են այլմոլորակայինների տիեզերանավ՝ «թռչող օբյեկտ»:

Սակայն, ըստ պաշտոնական պարզաբանման, ընկել է ոչ թե ՉԹՕ, այլ գերգաղտնի զոնդի սարքավորումները, նախատեսված հետևելու համար խորհրդային միջուկային փորձարկումներին: