2 հուլիսի 2012 - 11:44 AMT
Փոլ Մաքքարթնին կկատարի Hey Jude կոմպոզիցիան Օլիմպիադա-2012-ի բացման արարողությանը

Լեգենդար բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին կկատարի The Beatles Hey Jude խմբի հիթը Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Հունիսի սկզբին արդեն հայտնի դարձավ, որ Մաքքարթնին կմասնակցի բացման արարողությանը, սակայն երաժիշտը գաղտնի էր պահում իր ելույթի մանրամասները: Ըստ Sunday Times-ի, Hey Jude երգը կեզրափակի խաղերի բացման արարողությունը, որի հեղինակը Մաքքարթնին է, գրվել է 1968 թվականին և նվիրված է Ջոն Լեննոնի որդուն՝ Ջուլիանին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության բեմադրիչն է հայտնի կինոռեժիսոր Դեննի Բոյլը: