2 հուլիսի 2012 - 11:37 AMT
Ազգային պատկերասրահը կհյուրընկալի գերմանական Wallauer Fachwerk խմբավորմանը

Հուլիսի 6-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահը հյուրընկալելու է գերմանական Wallauer Fachwerk մշակութային խմբավորման անդամներին, ովքեր իրենց աշխատանքները կներկայացնեն հայ արվեստասերներին:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունենալու Wallauer Fachwerk-ի նկարիչներից 4-ը Wallauer Fachwerk մշակութային խմբավորումը ստեղծվել է 1976 թ. Գերմանիայում: Միավորելով տարբեր ազգերի ու տարբեր ուղղությունների նկարիչների, իր գլխավոր նպատակներից է համարում արտերկրում միջոցառումներ կազմակերպելը, որոնք միտված են խթանելու միջմշակութային երկխոսություններ: Wallauer Fachwerk-ը կազմակերպում է ցուցահանդեսներ Գերմանիայում և աշխարհի տարբեր երկրներում, նաև անցկացնում է սեմինարներ, դասախոսություններ և բազմաբնույթ նախագծեր: Ցուցահանդեսին ներկայացվելու են յուղաներկով և պաստելով արված նկարներ, և ժամանակակից տեխնոլոգիաների համադրման արդյունքում ստեղծված աշխատանքներ:

Ցուցահանդեսին մասնակցելու են`Քրիստին Սթեյերը, Գունհիլդ Քաուլեն, Հանս-Պետեր Կրեքերը և այլոք: