2 հուլիսի 2012 - 13:41 AMT
Պարագվայի ուժայինները մտադիր են սատարել նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյին

Պարագվայի զինված և իրավապահ ուժերը հայտարարել են երկրի պաշտոնանկ նախագահ Ֆերնանդո Լուգոյին անվերապահորեն սատարելու մասին:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», ուժայինները դատապարտում են պատգամավորների նախաձեռնած գործընթացը, որը հուլիսի 22-ին հանգեցրեց Լուգոյի պաշտոնանկությանը, ասվում է ուժային կառույցների համատեղ հայտարարության մեջ:

Ըստ զինվորական հրամանատարության, չնայած, որ նրանք համաձայն չեն այն ամենին, ինչ կատարվում է երկրում, բանակը ուժի կիրառման չի դիմի

Այժմ երկրի նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն: Նա կղեկավարի երկիրը մինչև 2013թ. ապրիլը, երբ կայանալու են համընդհանուր ընտրությունները: