Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր և «Մահմեդական եղբայրների» գործկոմի անդամ Մուհամմեդ Բելաջին հայտարարել է, որ քաղաքականությունը պետք է որոշակի փոփոխություններ կրի:
Ըստ նրա, հարկավոր է շտապ կարգով կասեցնել «իսրայելցիների ազատ մուտքը Սինայ»: «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչը հայտարարում է, որ իսրայելցիների ազատ, առանց վիզաների մուտքը Սինայի թերակղզի սպառնում է Եգիպտոսին:
Մուհամմեդ Բելաջին հայտնել է, սակայն, որ Եգիտոսը շահագրգռված չէ հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ և ագրեսիայի նախաձեռնող չի լինի, հայտնում է MIGNews-ը: